Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Մոսկվայում նկարահանվել է «Խոր զգացումների մասնագիտություն. Օհան Դուրյան» վավերագրական ֆիլմը, որին աջակցել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Ֆիլմը Երեւանում ներկայացվելու է աշնանը: Այդ առթիվ մաեստրո Օ. Դուրյանն իր ափսոսանքն է հայտնել, որ վերահաս մահը զրկեց սիրելի վարչապետին այն դիտելու հնարավորությունից:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ