«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2007-04-13 | #69, 2007-04-14 | #70, 2007-04-17


ԵՎՍ 29 ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ

Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հանձնաժողովը հաստատել է 2006 թ.-ի գործունեության հաշվետվությունը, որում մասնավորապես նշվում է, որ անցյալ տարի ուսումնասիրվել է եւս 40 ապրանքային շուկա: Ըստ հաղորդագրության, անցյալ տարի Հայաստանում գրանցվել եւս 29 տնտեսվարող սուբյեկտ, որոնք գերիշխող դիրք ունեն իրենց շուկաներում: Այսպիսով, գերիշխող դիրք ունեցող ընկերությունների թիվը Հայաստանում հասել է 60-ի: Հերթական անգամ փաստենք, որ այնպիսի փոքր եւ սահմանափակ շուկա ունեցող երկրի համար ինչպիսին մերն է, գերիշխող դիրք ունեցողների թիվն անհամեմատ մեծ է: Ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսական մրցակցության վրա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4