Հայազգի շախմատիստ Թոմաս Սաաթչյանը հաջող մրցելույթներ ունեցավ Ֆրանսիայի շախմատի պատանեկան առաջնությունում: 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, Սաաթչյանը նվաճեց Ֆրանսիայի մինչեւ 16 տարեկանների չեմպիոնի տիտղոսը:
Ֆրանսահայ մեկ այլ շախմատիստՙ Տիգրան Քարամյանը 7 հնարավորից իր օգտին գրանցելով 6 միավոր, հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի Ֆուրնիե քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում, որում հանդես էին գալիս 129 շախմատիստներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ