Շվեյցարական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա Հարություն Վարդանյանը նախնական կալանքի է վերցվել: Այս մասին տեղեկացրել է REGNUM գործակալությունը: Հարություն Վարդանյանը կասկածվում է տուգանքներ չվճարելու մեջ, սակայն չի հայտնվում, թե դրանք ինչ տուգանքներ են եւ ֆուտբոլիստն ինչի համար է տուգանվել:
Այս առնչությամբ «Բիլի» նախագահ Ժան Մարկ Հոֆշտետերն իր զարմանքն է արտահայտել` հույս հայտնելով, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի եւ Հարություն Վարդանյանը կազատվի նախնական կալանքից: Ֆուտբոլասերները տեղյակ են, որ արդեն բավական ժամանակ Հարություն Վարդանյանը հանդես է գալիս Շվեյցարիայում` խաղալով «Լոզանում», «Յանգ Բոյզում», «Սերվետում» եւ «Արաուում»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ