«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Լեւոն Արոնյանն այս օրերին իր հանգիստն է անցկացնում Ջերմուկումՙ նախապատրաստվելով մայիսի 4-6-ը Երեւանում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ արագ շախմատի մրցախաղին: Վերջինս եւս նախապատրաստվում է այդ մրցաշարին: Կրամնիկը Միշկոլցում շախմատային մրցախաղ է անցկացնում հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ: Մրցակիցները 8 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցախաղ կանցկացնեն: Յուրաքանչյուր օր կանցկացվի 2 պարտիա: Առաջին պարտիան, որում սպիտակներով խաղում էր Կրամնիկը, 25-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Երկրորդում խաղաղ դաշն կնքվեց 51-րդ քայլում:

Նշենք, որ 2005 թ. նմանատիպ մրցախաղում Լեկոն ոչ-ոքի (4-4) էր ավարտել մրցավեճը Մայքլ Ադամսի հետ, իսկ անցյալ տարի 4,5-3,5 հաշվով հաղթել էր Անատոլի Կարպովին:

2001 թ. Կրամնիկն ու Լեկոն 12 պարտիայից բաղկացած մրցախաղ էին անցկացրել Բուդապեշտում: Այն 7-5 հաշվով շահել էր Կրամնիկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4