Ադրբեջանի նախագահի գրասենյակի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, «Դեյ.ազ» գործակալության վկայությամբ, հայտարարել է, թե Ադրբեջանը ռուսական PTP հեռուստաալիքի նկատմամբ խիստ քայլեր կձեռնարկի: Խնդիրն այն է, որ հիշատակված հեռուստաալիքի «Վեստի» ծրագրով անդրադարձ էր կատարվել Լեռնային Ղարաբաղին եւ Նախիջեւանին, տալով Ադրբեջանի «քիմքին» ոչ հարմար պատմական էքսկուրս:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ