Երեկ Երեւանից Հռոմ է մեկնել ձյուդոյի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ապրիլի 28-29-ը Իտալիայի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի գավաթի փուլային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչն է Գագիկ Աղամալյանը, որը թիմի կազմում ընդգրկել է 60 կգ քաշայիններ Աշոտ Վարդիկյանին, Արթուր Սրապյանին եւ 66 կգ քաշային Մեսրոպ Բարբարյանին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ