«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2007-05-01 | #80, 2007-05-02 | #81, 2007-05-03


ԿՐԱՄՆԻԿԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՎԱՆ

Երեկ երեկոյան տիկնոջ հետ Երեւան ժամանեց շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որը մայիսի 4-6-ն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում արագ շախմատի մրցախաղ կանցկացնի Լեւոն Արոնյանի հետ: Մրցախաղը բաղկացած կլինի 6 պարտիայից: Յուրաքանչյուր օր մրցակիցները կանցկացնեն երկու պարտիա: Հանդիպման մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ մրցաշարի անցկացման կազմկոմիտեն գլխավորում է ՀՀ վարչապետ, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4