Ըստ թուրքական աղբյուրների
Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել իշխող կուսակցությունից ֆրանսիական խորհրդարանում պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը, որ հայտնի է որպես Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմ համախոհ: Թուրքական լրատվամիջոցները վկայակոչելով սեփական աղբյուրները, նշում են, որ Սարկոզիի հաղթանակից հետո Անկարայում որոշակի քաղաքական կանխատեսումներ են արվել, որոնց համաձայն հնարավոր է Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վատացումՙ Սարկոզիի նախընտրական հայացքների պահպանման պարագայում: Անկարային ավելի մեծ մտահոգություն են պատճառել Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում հայազգի պատգամավորի հավանական նշանակման լուրերը: