Ճիշտ այն պահին, երբ Հանրապետության հրապարակում Հաղթանակի օրվա առիթով հայ եւ ռուս աստղերը, աստղիկներն ու կիսատկլոր աղջիկները տոնական համերգ էին տալիս բազմատասնյակ հազար հանդիսատեսների համար, նույն պահին բողոքի ցույց էր տեղի ունենում Նալբանդյան փողոցի վրա «ազատություն», «իմպիչմենտ», վանկարկող բազմահազար մարդկանց մասնակցությամբ, որոնք պահանջում էին Ալեքսանդր Արզումանյանի եւ մյուս կալանվածների ազատ արձակումը: Հենց այն պահին, երբ ցուցարարների բազմությունը հասավ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտակայք, դիմավորվեց կազմուպատրաստ բերետավոր ուժերի կողմից: Լարվածությունը հասավ բարձրակետին, սկսվեց քաշքշոց, որին հետեւեցին բերետավորների վայրագ հարվածները ցույցն առաջնորդողների վրա, որոնցից Դավիթ Մաթեւոսյանն արյունլվա վիճակում հայտնվեց ասֆալտին, մինչ մահակներն անխնա իջնում էին աջուձախ: Վիրավորվեց նաեւ մի ոստիկան, որին տեղափոխեցին իսկույն, ինչպես մինչ այդ տեղափոխել էին Դ. Մաթեւոսյանին: Մի ակնթարթ հետո ասպարեզ եկան հատուկ ջոկատներըՙ հակացուցարարական լրիվ հանդերձանքով: Վերջիններն արցունքաբեր գազ արձակեցին ցուցարարների վրա, իրարանցումը հասավ գագաթնակետին: Հենց այդ պահին, բարեբախտաբար, բանակցություններ տեղի ունեցան ցուցարարների առաջնորդներից Արամ Կարապետյանի, Գուրգեն Եղիազարյանի եւ քաղաքի ոստիկանության պետ Մելսիկ Նազարյանի միջեւ: Ցուցարարների ղեկավարները պահանջում էին այցելել մոտակա շենք տարված Դ. Մաթեւոսյանին ու մյուսՙ մի քանի վիրավորներին, թեեւ իրենք էլ, ինչպես նաեւ Արամ Սարգսյանը, «համտեսել էին» արցունքաբեր գազի կծվությունը: Պահանջը բավարարվեց, պայմանով, որ ցուցարարները հեռանան Նալբանդյան փողոցից ու գնան իրենց տները: Այդպես եղավ մոտավորապեսՙ ցուցարար բազմությունը հեռացավ Մոսկովյան փողոցով դեպի Օպերա եւ Մատենադարան...
Մինչ այդ, ժամը 19.00-ի մոտակայքում, արմատական համարվող ընդդիմադիր ուժերըՙ «Իմպիչմենտ», «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցություններն ԱԺ ընտրապայքարի իրենց վերջին էջերը փակում էին Մատենադարանի մերձակա տարածքում կազմակերպած հանրահավաքով: Սովորաբար հանրահավաքների կարեւորությունը պայմանավորում են նաեւ մասնակիցների թվաքանակով: Անձրեւոտ եղանակ էր, եւ մոտավոր այդ քանակը 10-12 հազարի էր հասնում: Սակայն էականը կամավոր մասնակցության սկզբունքն էր, ինչն ապահովված էր թվում այստեղ: Ծանոթ պատկերներ, ծանոթ ելույթներՙ երկրում անօրինականությունների, կամայականությունների, սոցիալական ծայրահեղ բեւեռացումների, մոլեգնող կաշառակերության, անարդարությունների մասին:
Վահագն Խաչատրյանը ներկայացրեց իրենց հիմնական նպատակըՙ Ազգային ժողով «Իմպիչմենտը» մտնում է այսօրվա գործող իշխանություններին անվստահություն հայտնելուՙ ասել է թե իշխանափոխություն կատարելու: Ազատ, իրավական երկիր կառուցելու համար տեր կանգնել է պետք սեփական իրավունքինՙ տվյալ պարագայումՙ ընտրաձայնին: «Մենք այստեղ ենք ոչ թե, որովհետեւ ոչինչ չունենք կորցնելու, այլ հակառակը, ունենքՙ դա հայրենիքն է», ասվեց հանրահավաքում:
Մայիսի 12-ի ընտրությունների հաջորդ օրը ժամը 2-ին սկսվելու է «Իմպիչմենտի» գործընթացը, իսկ ժամը 17-ինՙ հանրահավաքը, այն «հույսով» որ ընտրությունները կեղծվելու են: Իսկ ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային անվտանգության շենք:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ, Մ. ԲԱԴԱԼՅԱՆ