«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2007-05-09 | #86, 2007-05-10 | #87, 2007-05-11


ՊՈՒՏԻՆԸ ԽԱՌՆԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸՙ ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Ղազախստանը մտադիր է փաստացի ողջ նավթը համաշխարհային շուկաներ հասցնել Ռուսաստանի տարածքով: «Ռիա նովոստին» տեղեկացնում է, որ Ղազախստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ նման հայտարարություն է արել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Վերջինիս ներկայացմամբ, ռազմավարական համագործակցությունը նավթագազային ոլորտում վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի տարածքով ղազախստանյան ածխաջրերի տեղափոխմանը համաշխարհային շուկաներ, այլեւ ածխաջրային հումքի համատեղ վերամշակմանը: Բաքու-Ջեյհան նավթամուղի, նաեւ այլ նավթամուղների շինարարության նախագծերի առնչությամբ հարցերն այսօր եւ վաղը քննարկման թեմա են Լեհաստանում կայանալիք էներգետիկ համաժողովումՙ Լեհաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ: Թեեւ համաժողովին մասնակցելու առաջարկ է ստացել նաեւ Ղազախստանի նախագահը, սակայն վերջինս երեկ հայտարարել է, որ սկզբունքորեն կարող է մասնակցել նավթագծի երկարացման նախագծի քննարկմանը, բայց չի մասնակցի: Եվ այն ժամանակ, երբ Լեհաստանում նշված երկրները կքննարկեն էներգետիկ հարցեր, Նազարբաեւը կմասնակցի Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքմենիայի նախագահների եռակողմ հանդիպմանը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4