«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2007-05-09 | #86, 2007-05-10 | #87, 2007-05-11


ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Հարությունյանին 2 ամսով կալանելու մասին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը Վահան Շիրխանյանի փոխանցմամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԱԾ տարածած հայտարարության համաձայն, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կասկածվում են 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ համաձայնության գալու եւ կասկածելի ծագման գումար Հայաստան փոխանցելու մեջ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4