«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2007-05-09 | #86, 2007-05-10 | #87, 2007-05-11


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ

Բասկետբոլի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնություններում բավական թեժ մրցապայքար է ծավալվել չեմպիոնության համար: Տղամարդկանց մրցաշարում ոսկե մեդալների համար պայքարը ծավալվել է չորս թիմերի միջեւ: Առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Երեւանի պետհամալսարանի թիմի բասկետբոլիստները, որոնք հաղթանակով են ավարտել անցկացրած բոլոր հանդիպումները: 8-րդ տուրում ԵՊՀ-ն հերթական հաղթանակը տոնեցՙ 99-90 հաշվով պարտության մատնելով «Գյումրիին»: Վերջինս առաջնությունում 5-րդ պարտությունը կրելովՙ նահանջեց 4-րդ հորիզոնական: Գյումրեցիներին շրջանցեցին ՖԻՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք մեկ միավոր ավելի են վաստակել (14 միավոր): ՖԻՄԱ-ն մեծ առավելության հասավ «Վանաձորի» նկատմամբ (72-38), որը տանուլ տվեց իր 9-րդ անընդմեջ մրցախաղը: Այդ հաջողությունից հետո ՖԻՄԱ-ն ուժերը չափեց «Պոլիտեխնիկի» հետ: Համառ մրցապայքարում 10 միավորի առավելությամբ հաղթեց «Պոլիտեխնիկը» (79-69), որի շնորհիվ վաստակեց 14 միավոր եւ հավասարվեց ՖԻՄԱ-ին: Ճիշտ է, վերջինս մեկ խաղ ավելի է անցկացրել: Իսկ աղյուսակը 16 միավորով վստահորեն գլխավորում է ԵՊՀ-ն:

Կանանց առաջնությունում առաջատարը «Գրանդ Քենդին» է: Հերթական հաղթանակները թիմը տոնեց «Էրեբունի-ՖԻՄԱ»-ի եւ «Աջեռայի» նկատմամբ: 10 խաղից հետո «Գրանդ Քենդին» վաստակել է 19 միավոր: 2-րդ տեղում ընթանում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի թիմը, որը 94-84 հաշվով պարտության մատնեց «Գյումրիին»: Այդ հաղթանակից հետո ԳՄԻ-ն վաստակեց 15 միավոր: 3-րդ տեղում 12 միավորով «Էրեբունի-ՖԻՄԱ»-ն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4