«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2007-05-10 | #87, 2007-05-11 | #88, 2007-05-13


ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԴՈՆԵՐՆ Է

IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանն իր տիտղոսի հերթական 7-րդ պաշտպանությունը կիրականացնի հուլիսի 7-ին: Նրա մրցակիցը կլինի ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոները: Հետաքրքրական է, որ անցած տարվա հոկտեմբերին Դարչինյանը պարտության էր մատնել Նոնիտոյի ավագ եղբորը` Գլենին: 24-ամյա Նոնիտոն պրոֆեսիոնալ ռինգում 17 մենամարտ է անցկացրել եւ առայժմ պարտություն չունի: Նա տարել է 16 հաղթանակ (9-ը` նոկաուտով), մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4