«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2007-05-11 | #88, 2007-05-13 | #89, 2007-05-14


ԲԱՑՕԹՅԱ ԽՆՋՈՒՅՔ

Ազգային ժողովի հետընտրական օրը կիրակի էր: Հանգիստը հանգիստ, բայց մայիսի 13-ը գոնե մեր աշխատանքային ընդհանուր ռիթմից շատ էր տարբեր: Ու տարբերությունը ոչ թե ընտրությունների արձագանքների անակնկալն էր, ոչ էլ նախապես հայտարարված ընդդիմադիր հանրահավաքըՙ անխուսափելի ընտրակեղծիքների առիթով, այլ «Ազգի» պատուհանների դիմահայաց Հանրապետական կուսակցության շենքի բակում հաղթանակի տոնական տրամադրությանը մեր ակամա հաղորդակցումը, որը գրեթե մեկուկես ժամ ուղեկցեց (ամենատարբեր զգացումներով) ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, նախարարների, թաղապետների, մի խոսքով հանրապետականներիՙ բացօթյա սեղանների շուրջը միմյանց ողջունելու եւ շնորհավորելու շատ հայկական արարողությանը: Այն ավարտվեց անակնկալ, դեռ մութը չընկած հրավառության հաղթական հըռընդյուններով: Լավ կլինի, որ այդ ուրախություններն իրապես հաղորդելի դառնան բնակչության մեծամասնությանը:

Այսպիսով, ընտրությունների արդյունքում Հայաստանի ապագա օրենսդիր մարմինը կձեւավորի 5 կուսակցությունՙ Հանրապետական, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն»: ՀՀ նախագահը 3 տարբեր ձեւերով է շնորհավորել ընտրված 3 քաղաքական ուժերինՙ այցն է ընդունել ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, զանգահարել ՀՅԴաշնակցության գրասենյակ, այցելել Հանրապետական կուսակցություն եւ մասնակցել նրանց բացօթյա հավաքին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4