Կոլումբիացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան, որ անցած տարվա սեպտեմբերին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում պարտվել էր Արթուր Աբրահամին, մայիսի 19-ին իր հերթական մենամարտը կանցկացնի ամերիկացի Կելի Պավլիկի հետ: Այդ մենամարտի հաղթողն իրավունք կստանա միջին քաշում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել չեմպիոնական գոտու ներկայիս տիրոջ` Ջերմեն Թեյլորի հետ:
Ինչպես միշտ, այս անգամ էլ Միրանդան մենամարտից առաջ ինքնավստահ է եւ բարձրագոչ հայտարարություններով ցանկանում է հոգեբանորեն ազդել մրցակիցների վրա: «Այժմ իմ ճանապարհին միայն Պավլիկն է կանգնած: Սակայն այժմ ինձ ոչինչ չի կանգնեցնի: Երբ ռինգ դուրս գամ, կոչնչացնեմ նրան: Երբեք հաղթանակի հասնելու այսքան վճռականություն չեմ ունեցել եւ այսքան համառորեն չեմ մարզվել: Ես կանգ չեն առնի մինչեւ Պավլիկին չտեսնեմ ռինգի հատակին: Իսկ եթե նա հիմարություն անի ու բարձրանա, ապա լրջորեն կտուժի: Պավլիկին նոկաուտի ենթարկելուց հետո հերթը կհասնի Թեյլորին: Նրան ցույց կտամ, թե ինչպես պետք է մենամարտի իսկական չեմպիոնը», հայտարարել է Միրանդան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ