«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2007-05-14 | #90, 2007-05-15 | #91, 2007-05-16


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ

Եկատերինբուրգում ավարտված բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի երիտասարդական հավաքականի բռնցքամարտիկները: Նրանցից երեքըՙ Արթուր Գրիգորյանը (51 կգ), Սամվել Արսենյանը (54 կգ) եւ Միքայել Օհանյանը (64 կգ) զբաղեցրին 2-րդ տեղըՙ արժանանալով արծաթե մեդալների: Ընդ որում, Միքայել Օհանյանին հանձնվեց նաեւ հատուկ մրցանակՙ «Հաղթանակի կամքի համար»: Եվս երեք հայ բռնցքամարտիկներՙ Սերգեյ Ղարիբյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ) եւ Տիգրան Միսակյանը (54 կգ) արժանացան բրոնզե պարգեւների:

Հայաստանի մեծահասակների հավաքականը մայիսի 16-21-ը Չեխիայում կմասնակցի միջազգային հերթական մրցաշարին: Այն մեր բռնցքամարտիկների համար աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերից մեկը կլինի: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Գաբրիել Տոլմաջյանը (57 կգ), Հրաչյա Հովհաննիսյանը (69 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արման Օհանյանը (91 կգ) եւ ծանրքաշային Սարգիս Զարգարյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4