«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2007-05-15 | #91, 2007-05-16 | #92, 2007-05-17


ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եւս մեկ հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակումՙ իր վարկանիշը նվազեցնելով 4-ով: Այժմ մեր ընտրանին 180 վարկանիշով զբաղեցնում է 128-րդ հորիզոնականը:

Ընտրական «A» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Պորտուգալիայի ընտրանին (1300), որը 7-րդ տեղում է: Պորտուգալացիները պահպանել են դիրքերըՙ վարկանիշը բարձրացնելով 8 կետով: Մեր հավաքականի առաջիկա մրցակիցներ լեհերը, որոնց հայ ֆուտբոլիստները հյուրընկալելու են հունիսի 6-ին, 3 տեղով առաջադիմել են, վարկանիշը բարձրացրել են 32-ով եւ այժմ 18-րդն են: Մեկ տեղով վեր են բարձրացել սերբերը (31-րդ հորիզոնական) եւ ղազախները (115-րդ): Ֆիններն (45-րդ տեղ) ու ադրբեջանցիները (103-րդ) պահպանել են դիրքերը, իսկ ահա բելգիացիները 3 հորիզոնականով նահանջել են եւ այժմ 62-րդ տեղում են:

Դասակարգման ցուցակում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի մոտ, որը 23 հորիզոնականով բարձրացել է եւ այժմ 61-րդ տեղում է: Իսկ ահա Մոնղոլիայի ընտրանին նահանջել է 11 տեղով:

Անփոփոխ է մնացել լավագույն տասնյակի կազմը, իսկ դրա ներսում ընդամենը մեկ փոփոխություն է կատարվել: Բրազիլացիները տեղափոխվել են 2-րդ հորիզոնականՙ շրջանցելով արգենտինացիներին, վերջիններիս զիջելով իրենց տեղը:

Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Իտալիա1606
2. Բրազիլիա1538
3. Արգենտինա1520
4. Ֆրանսիա1507
5. Գերմանիա1390
6. Հոլանդիա1309
7. Պորտուգալիա1300
8. Անգլիա1278
9. Իսպանիա1238
10. Չեխիա1170
11. Ուկրաինա1040
17. Ռուսաստան908
58. Ուզբեկստան517
64. Բելառուս479
90. Մոլդովա344
92. Վրաստան343
93. Լիտվա343
103. Ադրբեջան297
104. Լատվիա294
110. Էստոնիա254
115. Ղազախստան236
128. Հայաստան180
147. Տաջիկստան122
153. Ղրղըզստան108
163. Թուրքմենստան72

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4