«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


ՀՐԱՏԱՐԱԿՎԵՑ «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԸ»

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հրապարակած «Կենսաթոշակային բացատրական բառարանի» շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ «Երեւան» հյուրանոցում: Հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ բառարանի շահառուները այս ոլորտի մասնագետներն են, շահագրգիռ պետական եւ մասնավոր կազմակերպությունները, ինչպես նաեւ լրագրողները: Բառարանը հնարավորություն կտա վերջիններիս ավելի մասնագիտորեն լուսաբանելու այս ոլորտը: Նշվեց նաեւ, որ բառարանում ներառված են 280 հասկացություններ, որոնք ներկայացված են ըստ այբբենական կարգի, հայերենՙ անգլերեն թարգմանությամբ, որին հաջորդում է հայերեն բացատրությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4