«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Զավեն Անդրեասյանը վերելքով է հանդես գալիս Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի մրցաշարում: Նա հաղթանակով ավարտեց նաեւ 2-րդ տուրի պարտիան ռուսաստանցի միջազգային վարպետ Իվան Պոպովի հետ: Այդ հաղթանակի շնորհիվ հայ պատանի գրոսմայստերը 2 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Տուրը հաջող էր նաեւ մեր երկրորդ պատվիրակի` Ավետիք Գրիգորյանի համար: Նա պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող միջազգային վարպետ Ֆալկո Բինդրիչին: Գրիգորյանը 2 տուրից հետո ունի 1,5 միավոր եւ Ռաուֆ Մամեդովի ու Նեգի Պարամարիանի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Երկուսն էլ առաջին հաղթանակները տոնեցին: Մամեդովը առավելության հասավ Էդուարդ Գորովիխի նկատմամբ, իսկ Պարամարիանը պարտության մատնեց Լինչեւսկուն: Ոչ-ոքի ավարտվեց Նեպոմնյաշչի-Սաֆարլի պարտիան: Առաջին հաղթանակը տոնեց ուկրաինացի Յուրի Կուզուբովը, որն առավելության հասավ Սերգեյ Ժիգալկոյի նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4