«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2007-05-18 | #94, 2007-05-19 | #95, 2007-05-22


Raiffeisen International-Ը ՄՏԱԴԻՐ Է ԲԱՆԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես տեղեկանում ենք «Մեդիամաքս» գործակալությունից, ավստրիական Raiffeisen International բանկը մտադրություն ունի բանկեր ձեռք բերել Հայաստանում եւ Ղազախստանում: Վկայակոչելով Reuters-ին, «Մեդիամաքսը» հայտնում է, որ այդ մասին բանկի ղեկավար Հերբերտ Ստեպիչը հայտարարել է, հանդես գալով Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի բաժնետերերի (ՎԶԵԲ) Կազանում տեղի ունեցած ամենամյա հանդիպմանը: Նա նշել է, որ դրա համար «կարեւորագույն պայման է երկրի քաղաքական իրավիճակը»: «Մենք ներկայացված կլինենք այնտեղ, որտեղ մեզ բարեհաճորեն կվերաբերվեն կառավարությունն ու նախագահը», ասել է բանկի ղեկավարը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Raiffeisen International բանկը խոշորագույն վարկային հաստատություն է, որին պատկանում են Ռուսաստանում միավորման գործընթացում գտնվող «Ռայֆֆայզենբանկ Ավստրիան» եւ «Իմպեքսբանկը»: Վերջինիս է պատկանում հայկական «Առէքսիմբանկի» գրեթե 20 տոկոսը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4