«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2007-05-18 | #94, 2007-05-19 | #95, 2007-05-22


ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՎԵՐԵԼՔՈՎ Է ԽԱՂՈՒՄ

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող շախմատի պատանեկան մրցաշարում շարունակում է վերելքով հանդես գալ Զավեն Անդրեասյանը: 5 տուրից հետո հայ գրոսմայստերը հնդիկ շախմատիստ Նեգի Պարամարիանի հետ 4 միավորով գլխավորում է աղյուսակը: 3-րդ տուրում Զավենը ոչ-ոքի ավարտեց պարտիան իր հայրենակից Ավետիք Գրիգորյանի հետ: Հաջորդ պարտիան Գերմանիան ներկայացնող Ֆալկո Բինդրիչի հետ ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով, իսկ 5-րդ տուրում Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստ Նեգի Պարամարիանի հետ:

Վատ չի խաղում նաեւ Ավետիք Գրիգորյանը: Ճիշտ է, 4-րդ տուրում նա առաջին պարտությունը կրեցՙ զիջելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն: Բայց 5-րդ տուրում Գրիգորյանը շտկեց իրավիճակըՙ մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տանելով Էդուարդ Գորովիխի նկատմամբ: Ավետիքը 5 հնարավորից ունի 3 միավոր եւ Նեպոմնյաշչու ու Մամեդովի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4