«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2007-05-19 | #95, 2007-05-22 | #96, 2007-05-23


«ՀԱՅԱՑՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՍԻՑ. ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԵՄԱԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՍԼԱՄԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ»

Այս վերնագիրն է կրում չորեքշաբթիՙ մայիսի 23-ին, ժամը 19.30-ին Բեռլինի Հումբոլտ համալսարանում Գերմանահայկական ընկերության «Բեռլինյան դասախոսություններ» շարքի հերթական միջոցառումը, որի հրավիրյալ բանախոսը. Ուլրիկե Դուֆներն է:

1989-ին ավարտելով Բեռլինի Ազատ համալսարանի քաղաքագիտության բաժինը, Դուֆներն այնուհետեւ գիտահետազոտության առարկա է ընտրել Արեւելքը: Աշխատակցել է Բունդեսթագում Կանաչների դաշինք-90 խմբակցությանը (գիտական գծով), այնուհետեւՙ ԳԴՀ արտգործնախարարությունում, զեկուցումներ պատրաստել Թուրքիայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի վերաբերյալ:

2004-ից Ստամբուլում գործող «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Թուրքիայի գրասենյակի ղեկավարն է:

Թուրքահայ մտավորական Հրանտ Դինքի սպանությունից հետո ինչպիսի՞հնարավորություններ կան Թուրքիայում բաց, բազմամշակույթ հասարակության կերտման համար: Ուլրիկե Դուֆների դասախոսությունը վերոհիշյալ հարցի պատասխանն է ամփոփելու:

Միջոցառումը վարելու է Րաֆֆի Քանդյանը, ողջույնի խոսքը վերապահված է Գերմանահայկական ընկերության նախագահ Էլվիրա Ռայթին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4