«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2007-05-23 | #97, 2007-05-24 | #98, 2007-05-25


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆԵՐՈՒՄ Է ՊԱՐՏՔԻ 65 ՏՈԿՈՍԸ

«Արմենտել» ընկերությունը որոշել է զիջել հեռախոսագծի միջոցով ինտերնետից օգտվող բաժանորդների գումարների 65 տոկոսը, որոնք 2006 թ.- ի մայիսի 1- ից մինչեւ 2007 թ.- ի մայիսի 23- ը դիմում են ներկայացրել ընկերության ստորաբաժանումներ: Այդ մասին տեղեկանում ենք ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրինությունից: Վերջինիս հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ այն բաժանորդները, որոնք վճարել են պարտքն ամբողջությամբ, վճարված գումարի 65 տոկոսը կմնա որպես կանխավճար: Իսկ այն բաժանորդները, որոնք դեռ չեն վճարել այդ գումարը, պարտքի 35 տոկոսը կվճարեն աստիճանաբար, երեք տարվա ընթացքում, համապատասխան պայմանագիր կնքելով «Արմենտելի» հետ:

Այս հարցի լուծման մեջ կարեւորվում են «Արմենտելի» եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համատեղ քննարկումներն ու համագործակցությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4