«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2007-05-23 | #97, 2007-05-24 | #98, 2007-05-25


ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ 2- ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Մեկօրյա հանգստից հետո Կիրիշի քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: Զավեն Անդրեասյանը, որ նախորդ տուրում առաջին պարտությունն էր կրել, կրկին վստահ անցկացրեց հանդիպումը եւ հաղթանակ տարավ Էդուարդ Գորովիխի նկատմամբ: Այս հաջողության շնորհիվ Զավենը վաստակեց 5 միավոր եւ տեղափոխվեց 2- րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի միջազգային վարպետ Յան Նեպոմնյաշչին: Նա 7- րդ տուրում պարտության մատնեց առաջատարներից մեկին` հնդիկ գրոսմայստեր Նեգի Պարամարիանին, որը վաստակել է 4,5 միավոր:

Ավետիք Գրիգորյանը ոչ- ոքի խաղաց Դանիել Լինչեւսկու հետ ու վաստակեց 4,5 միավոր: Ավետիքը 3- 5- րդ տեղերն է բաժանում Պարամարիանի եւ ուկրաինացի Յուրի Կուզուբովի հետ: Վերջինս հաղթեց Իվան Պոպովին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4