Շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 5- րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5- 2,5 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն: Փաստորեն վճռորոշ եղավ 4- րդ խաղատախտակի վրա կայացած մրցախաղը, որում Սիրանուշ Անդրեասյանը պարտվեց Մելանյա Օհմեին: Մյուս երեք խաղատախտակների վրա մեր շախմատիստուհիները ոչ- ոքի խաղացին մրցակցուհիների հետ: Միավորը կիսեցին Դանիելյանն ու Պյոտչը, Մկրտչյանն ու Կախիանին, Աղինյանն ու Նիլը: Այսպիսով, 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով Գերմանիայի ընտրանու հետ բաժանում 7- 8- րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի հավաքականը, որը 3,5- 0,5 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին եւ վաստակեց 9 միավոր: Մրցաշարային վիճակն զգալիորեն շտկեցին ռուսներըՙ հերթական հաղթանակը տոնելով վրաց շախմատիստուհիների նկատմամբ (3- 1): Նրանք 8 միավորով 2- րդ հորիզոնականում են: Չեխերն առաջին հաղթանակը տոնեցինՙ 4- 0 հաշվով պարտության մատնելով Բոտսվանայի շախմատիստուհիներին: Ոչ- ոքի արդյունք գրանցվեց Լեհաստան- Վիետնամ մրցախաղում: Երկու թիմերն էլ վաստակել են 5- ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ