Ստեղծվել է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորության հարցերը: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա հավաստիացմամբ, քննարկումները դեռ գտնվում են նախնական փուլում: Ներկայումս ընթանում են տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման ծրագրի մշակման աշխատանքները, որից հետո պետք է ընտրվի եւ ուսումնասիրվի այն տարածքը, որտեղ կկառուցվի նոր ատոմակայանը: Ըստ փոխնախարարի, դեռեւս վաղ է խոսել այս նախագծի այլ մանրամասների մասին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ