«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2007-05-26 | #100, 2007-05-30 | #101, 2007-05-31


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԻՑ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՆ

Մոսկվայի մարզային դատարանն արդարացրել է Արթուր Սարդարյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա մոսկվացի Ռոման Պոլուսնյակին: «Ազատության» տեղեկացմամբ, 12 ատենակալներից 10-ը Պոլուսնյակին անմեղ են ճանաչել, չնայած դատարանում ցուցմունք տված երկու վկաներ, որոնք եղել են սպանության վայրում` գնացքում, ճանաչել են նրան:

19-ամյա Արթուր Սարդարյանին սափրագլուխները սպանել են մեկ տարի առաջ` մայիսի 25-ին, Մոսկվա-Պուշկինո գնացքում, Կլյազմա կայարանի մոտակայքում. երկու դեռահասներ հետեւից անսպասելիորեն հարձակվել էին Արթուրի վրա եւ «Կեցցե՜ Ռուսաստանը» գոչելով` դանակով վեց հարված հասցրել սրտի եւ պարանոցի շրջանում:

Սպանության վկա էին մոտ երկու տասնյակ ուղեւորներ, որոնցից երկուսը դատարանում ցուցմունք են տվել Ռոման Պոլուսնյակի դեմ: Թեեւ հարձակվողները երկուսն էին, սակայն Մոսկվայի մարզի տրանսպորտային դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել միայն Պոլուսնյակին:

Արթուրի ծնողներըՙ Էդիկ եւ Իրինա Սարդարյանները, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասացին, թե չգիտեն` ում դիմել, ինչ անել, եւ պարզապես վախենում են իրենց 21-ամյա ավագ որդու համար: Սարդարյանները Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում ապրում են 1990-ականների սկզբից. նրանք Մոսկվա էին մեկնել Բաքվի հայտնի դեպքերից հետո: Ընտանիքի բոլոր անդամները` Էդիկը, Իրինան եւ նրանց մյուս որդինՙ Ալեքսանդրը, Ռուսաստանի քաղաքացիներ են: Ռուսաստանի քաղաքացի էր նաեւ Արթուր Սարդարյանը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4