Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի կազմակերպությամբ Գլենդեյլի կենտրոնական գրադարանում այսօր տեղի կունենա մեծարանքի հանդիսությունՙ Սարգիս Վահագնի ծննդյան 80-ամյակի եւ Արմեն Լյուպենի (Շահան Շահնուրի) «Շուրջը ոչի՛նչ» ֆրանսերենից հայերեն թարգմանված հատորի լույս ընծայման առիթներով: Բանախոսների ելույթներին ուղեկցող գեղարվեստական հայտագրում կհնչեն երգեր Անահիտ Զադոյանի կատարմամբ, կասմունքի Լեւոն Ֆերմանյանը: Ելույթ կունենան Ալիսիա Կիրակոսյանը, Լիլիթ Քեհեյանը, Հարություն Մաթյանը, Մասիս Արարատյանը, Գեւորգ Քեշիշյանը, Օշին Քեշիշյանը եւ Սարգիս Վահագնը: Սարգիս Վահագնը 6 գրքի հեղինակ էՙ «Նայիրեան մորմոք», «Մատանիներ», «Աշոտ ողորմած», «Արմատներս», «Տագնապը» եւ «Արշիլ Գորկի». վերջինիս համար 2005-ին գրողը Երեւանում արժանացավ «Վահան Թեքեյան» եւ «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակների:
Մ. Բ.