«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2007-05-26 | #100, 2007-05-30 | #101, 2007-05-31


ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԷՐ

Սերգեյ Մովսիսյանի վստահ հաղթանակով ավարտվեց Սարաեւոյի շախմատի ավանդական մրցաշարը, որն անցկացվում էր 37-րդ անգամ: Երկու շրջանով, վեց շախմատիստների մասնակցությամբ անցկացված մրցաշարում Մովսիսյանը միակն էր, որ անպարտելի մնաց: 10 հնարավորից նա վաստակեց 6,5 միավոր եւ մեկ միավորով գերազանցեց 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Բորկա Պրեդոեւիչին: Ավարտական չորս պարտիաներն էլ Մովսիսյանն ավարտեց ոչ-ոքիՙ խաղաղ դաշն կնքելով Սոկոլովի, Պրեդոեւիչի, Մորոզեւիչի եւ Շորթի հետ: Հետաքրքրական է, որ 2-րդ շրջանի բոլոր 5 հանդիպումներում էլ Մովսիսյանը միավորը բաժանել է մրցակիցների հետ: Իսկ առաջին շրջանում Մովսիսյանը հաղթել էր հինգ պարտիաներից երեքում:

5 միավորով 3-4-րդ տեղերը զբաղեցրեց Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Իվան Սոկոլովը: Նրանցից կես միավորով հետ մնաց Նայջլ Շորթը, իսկ աղյուսակը 3,5 միավորով եզրափակեց Արտյոմ Տիմոֆեեւը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4