«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2007-06-01 | #103, 2007-06-02 | #104, 2007-06-05


ՄԱՐՍԵԼՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Հունիսի 2-ին Մարսելի օպերայի շենքում տեղի է ունեցել հայկական ֆիլմերի առաջին փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Հանդիսականները դիտել են հայկական առաջին համր կինոնկարըՙ Համո Բեկնազարյանի գլուխգործոց «Նամուս» ֆիլմը: Ընդսմին ֆիլմի ցուցադրությունն ուղեկցվել է նվագակցությամբ: Նաեւ հայկական երաժշտական գործիքներ ընդգրկող փոքր նվագախումբը ղեկավարել է կոմպոզիտոր Անահիտ Սիմոնյանը:

1925 թ. նկարահանված «Նամուսը» ժամանակին մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում եւ Ռուսաստանում, իսկ ներկայումս մտած է հայկական կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդի մեջ:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4