Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում իր ելույթներն ավարտեց Դավիթ Նալբանդյանը: Երրորդ շրջանի արգելքն էլ հաջողությամբ հաղթահարելով եւ պարտության մատնելով ֆրանսիացի Գայել Մոնֆիսին, արգենտինացի թենիսիստը հաջորդ փուլում հանդիպեց ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ: Առաջին երկու խաղափուլերն ավարտվեցին Դավիդենկոյի հաղթանակով (6-3, 7-6), երրորդում Նալբանդյանը ռեւանշի հասավ (6-3), սակայն չորրորդում կրկին պարտվեց (6-7) եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Հաջորդ փուլի ուղեգիր են ձեռք բերել նաեւ Ռոջեր Ֆեդեռերը, Թոմի Ռոբրեդոն եւ Գիլյերմո Կանյասը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ