Երեկ Էլիստայում մեկնարկեց շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցախաղերի երկրորդ փուլը: Առաջին փուլում հաղթած 8 ուժեղագույն շախմատիստները կրկին զույգեր են կազմել եւ 6 պարտիայից բաղկացած մրցախաղում կորոշեն հաջորդ փուլի մասնակիցներին:
Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին Կամսկին եւ Գելֆանդը, որոնք արդեն 23-րդ քայլում հաշտություն կնքեցին: Լեւոն Արոնյանն սպիտակներով մրցում էր Ալեքսեյ Շիրովի հետ: Արոնյանը հիանալի անցկացրեց պարտիան եւ 41-րդ քայլում մատի սպառնալիքի տակ ստիպեց մրցակցին հանձնվել: Գրիշչուկը սպիտակներով հաղթեց Ռուբլյովսկուն, իսկ Լեկոն առավելության հասավ Բարեեւի նկատմամբ: Այսօր մրցակիցները կանցկացնեն մրցախաղի երկրորդ պարտիան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ