Ֆրանսահայ երաժիշտների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Ժոսլեն Կարապետյանը Բոբ Դիլանի արվեստի երկրպագուներից է: Նա կիթառ է նվագում 10 տարեկանից եւ երաժշտությամբ զբաղվում է արդեն երկու տասնամյակ: «Նուվել դ՛Արմենի» հանդեսի բնորոշմամբ, լիոնցի երաժիշտը ներկայումս նվագում է այնպիսի վարպետությամբ, որ նույնիսկ դադարները դառնում են շատ պերճախոս:
Կարապետյանը նաեւ կոմպոզիտոր է եւ տեքստերի հեղինակ: Նա երաժշտություն է հորինել թե գովազդային եւ թե վավերագրական ֆիլմերի համար: Հաշմանդամների հարցերով զբաղվող Handicap International միջազգային ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ լույս ընծայված առաջին երաժշտական ալբոմը թողարկվել է ավելի քան 100 հազար օրինակով:
Պ. Ք.