«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2007-06-07 | #107, 2007-06-08 | #108, 2007-06-09


ՄՈՐԱՏԻՆՈՍՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽԱՂԱԼ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խաղադաշտ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ կայանալիք ընտրական երկու մրցախաղերի անցկացման համար, որոնք խաղացանկով պետք է կայանան սեպտեմբերին: Ըստ որոշ աղբյուրների, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները դրականորեն են արձագանքել պաշտոնական Մադրիդի այդ առաջարկին: Այս հարցում վերջնական խոսքը պատկանում է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Վերջինիս հետ Մորատինոսը հեռախոսազրույց է ունեցել: Պլատինին եւս ողջունել է իսպանական կողմի նախաձեռնությունը` առաջարկելով երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներին քննարկել այն:

Նշենք, որ հայկական կողմի տեսակետը վաղուց է հայտնի: Հայաստանի իշխանությունները երաշխավորում են ադրբեջանական կողմի անվտանգությունը եւ պատրաստ են հյուրընկալել Ադրբեջանի հավաքականին Երեւանում: Միաժամանակ մեր հավաքականը պատրաստ է խաղալ Բաքվում, եթե ադրբեջանական կողմն էլ անվտանգության ապահովման երաշխիքներ ապահովի: Ինչ խոսք, Հայաստան-Ադրբեջան հանդիպումների վայրի վերջնական ընտրությունը կկատարի ՈւԵՖԱ-ն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4