Ինչպես տեղեկացանք էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից, ուղղաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով վիրահատության ենթարկված էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի վիճակը կայուն է: Երեկ նա դեռ գտնվում էր Սիսիանի հոսպիտալում, բայց շուտով կտեղափոխվի Երեւան:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին եւ փոխնախարար Արեգ Գալստյանին Սյունիքի մարզ տեղափոխող Մի-8 ուղղաթիռը ուժեղ քամու պատճառով հարկադրված է եղել վթարային վայրէջք կատարել, որի հետեւանքով նախարարը ստացել էր թեթեւ վնասվածքներ, իսկ փոխնախարարին ստիպված վիրահատել ենՙ ներորովայնային արյունահոսությունը կանխելու համար:
Ա. Մ.