Գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը հավաստիացրեց, որ այս տարի մրգի, հատկապես խաղողի եւ բանջարեղենի բարձր բերք է սպասվում: Բացառություն է կազմում միայն ծիրանը, որի բերքն անցյալ տարվա համեմատ 2-3 անգամ ցածր կլինի: Ծիրանի ցածր բերքատվության պատճառը տեղատարափ անձրեւներն էին, ինչի պատճառով փոշոտումն անբավարար եղավ:
Գառնիկ Պետրոսյանը հայտնեց նաեւ, որ այս տարի Արարատյան դաշտում 8 հազար հա պակաս ցորեն է ցանվել եւ այդ տարածքները տրվել են խաղողի, պտուղ-բանջարեղենների աճեցմանը: Ինչ մնում է մթերող ձեռնարկություններին, ապա դրանք, ըստ վարչության պետի, պատրաստ են ընդունել ամբողջ բերքն ու մշակել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ