Գերմանական Հալե քաղաքում մեկնարկել է թենիսի միջազգային հերթական մրցաշարը: Այն անհաջող էր Դավիթ Նալբանդյանի համար, որն առաջին իսկ փուլում պարտվեց ֆրանսիացի Մարկ Ժիկելին (7-5, 2-6, 4-6):
Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Պավելը, Նիեմինենը, Բեքերը, Բերդիխը, Սանտորոն, Ստադլերը, Յուժնին, Կուրեշին, Դավիդենկոն, Մայերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ