«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2007-06-14 | #112, 2007-06-15 | #113, 2007-06-16


ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Սանկտ Պետերբուրգում լույս ուրբաթ գիշերը խուլիգանները հարձակվել են մի խումբ հայերի վրա, որոնք վերադառնում էին հարսանիքից, կռիվ են հրահրել, որն ավարտվել է ողբերգությամբ: Ինչպես տեղեկացնում է «Հայինֆո.ռու» կայքէջը, Հայաստանի քաղաքացիներից մեկը սպանվել է: Ծեծկռտուքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ Լունաչարսկու պողոտայում: Թիվ 3 հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ, որն առավոտյան ժամը 4-ի սահմաններում մահացել է: Իրավապահ մարմինների տվյալներով, Հայաստանի վեց քաղաքացիներ, որոնք վերադառնում էին հարսանիքից, պետք է գիշերեին Լունաչարսկու պողոտայում գտնվող հանրակացարանում: Հանրակացարանից ոչ հեռու նրանց վրա են հարձակվել երեք անհայտ անձինք:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4