Հիմնադրման տասնամյակի կապակցությամբ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն ինչպես Հայաստանում, Արցախում եւս կազմակերպել էր բարեգործական ակցիա: Երեկ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության ղեկավարության ուղեկցությամբ ընկերության ներկայացուցիչները համակարգիչներ ու երաժշտական կենտրոններ հանձնեցին Ստեփանակերտի հանրակրթարաններին եւ Ասկերանի շրջանի Աստղաշեն ու Խնձրիստան գյուղերի միջնակարգ դպրոցներին: Երաժշտական կենտրոններ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ խաղալիքներ են նվիրաբերվել մի քանի մանկապարտեզների, իսկ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին ընկերությունը նվիրաբերեց ժողգործիքների մի ամբողջ հավաքածու:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց «Հայռուսգազարդի» ներկայացուցիչ Անդրանիկ Խաչիկյանը, Արցախի պետհամալսարանի տարբեր կրթաճյուղերի 10 գերազանցիկ շրջանավարտների տրվել է 50-հազարական դրամ պարգեւ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ