«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2007-06-19 | #115, 2007-06-20 | #116, 2007-06-21


ԱՐՑԱԽԻՑ ՀԵՌԱՑԱԾ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԱՐՑԱԽԻ ԳՈՐԾԵՐԻՆ ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ

Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների լուրերին` «Դաշինք» կուսակցության լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելու, որ Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում «Դաշինքի» ղեկավար Սամվել Բաբայանը որեւէ թեկնածուի չի պաշտպանում: Հիշեցնելով, որ Սամվել Բաբայանը ժամանակին աշխատանքային բնականոն հարաբերություններ է ունեցել նախագահի այժմյան թեկնածուների հետ, սակայն ինչպես 90-ականներին, այսօր էլ Սամվել Բաբայանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած բնակիչները, ովքեր տեղափոխվել են իրավունք չունեն խառնվել Արցախի ներքին գործերին:

«Սամվել Բաբայանը 2004 թ. աշնանից որեւէ կերպ չի միջամտում Արցախի ներքաղաքական զարգացումներին եւ նման նպատակներ ներկայումս էլ չունի: Ուստի այս կամ այն թեկնածուին պաշտպանելու մասին բոլոր խոսակցություններն ապատեղեկատվություն են», ասվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ մայիսին կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է Արցախի նախագահական ընտրություններում որեւէ մեկին չպաշտպանել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4