Դորտմունդի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում իր երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Նրա մրցակիցը նորվեգացի 16-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենն էր, որին Լեւոն Արոնյանը հաղթել էր Էլիստայում կայացած հավակնորդների մրցախաղում: Այդ հաղթանակի շնորհիվ Կրամնիկը պահպանեց առաջատարի իր դիրքը` վաստակելով 3 միավոր: Երկրորդ արդյունավետ պարտիան գրանցվեց Անանդի եւ Նայդիչի մրցավեճում: Հաջողությունն ուղեկցեց հնդիկ շախմատիստին. դրա շնորհիվ Անանդը վաստակեց 2,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Եվգենի Ալեքսեեւը, որը ոչ-ոքի խաղաց Լեկոյի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Գելֆանդն ու Մամեդյարովը: Վերջինս Լեկոյի հետ ունի 2 միավոր: Կառլսենն ու Գելֆանդը վաստակել են 1,5-ական, իսկ Նայդիչը` մեկ միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ