Պատասխանելով լրագրողների հարցերին, երեկ Վարդան Օսկանյանն իր կարծիքը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի մասին կատարվող տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ: Նա նախ նշեց, որ քանի դեռ օրենքը չի ընդունվել, ճիշտ չի լինել խոսել դրա հնարավոր զարգացումների մասին: Այնուհետեւ ասաց, որ ինքը հուսով է, որ որեւէ օրենքի ընդունման դեպքում խոսքի ազատության հարցում հետ քայլ չի կատարվի: «Ինձ համար ցավ կլինի, եթե «Ազատությունը» չլինի եթերում, որովհետեւ այն իր նպաստն է բերում ժողովրդավարության զարգացմանը», եզրափակեց արտգործնախարարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ