«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2007-06-30 | #124, 2007-07-03 | #125, 2007-07-04


ՊՐԱՀԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հուլիսի 2-ին Պրահայում հանդիսավորությամբ բացվեց Ավստրիայում ՀՀ դեսպանության գրասենյակ, որը կղեկավարի փորձառու դիվանագետ, Ավստրիայում եւ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Երեւանի քաղաքապետ Երեւանդ Զախարյանը, ՀՀ եւ ՉՀ պատգամավորներ, Չեխիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի օրհնության արարողությունից հետո Աշոտ Ոսկանյանը ողջունեց ներկաներին նորաբաց գրասենյակում եւ հույս հայտնեց, որ այն իրապես կնպաստի հայ-չեխական երկկողմ հարաբերություններին: Դեսպան Հովակիմյանն էլ իր ելույթում շեշտեց, որ նման գրասենյակի բացումը առաջին փորձն է ՀՀ արտգործնախարարության պատմության մեջ, եւ լիահույս է, որ ավելի կաշխուժացնի երկկողմ կապերը: Իր հերթին Սենատոր Յարոմիր Շտետինան, դիմելով չեխական արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, կոչ արեց ընդօրինակել իրենց հայ գործընկերներին եւ գոնե նմանատիպ մի գրասենյակ բացել Երեւանում: Իսկ Չեխիայի արտգործնախարարության Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պատասխանատուներից Ռադեկ Մատուլան հավաստիացրեց, որ իրենք հնարավորը կանեն նպաստելու հայկական գրասենյակի ակտիվ գործունեությանը:

Վերջում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի անունից տրվեց պաշտոնական հյուրասիրություն:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4