«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2007-06-30 | #124, 2007-07-03 | #125, 2007-07-04


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հուլիսի 3-ին դիմել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան` բողոքարկելով 2 ամիս ժամկետով իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Ինչպես հայտնեց Հ.Արսենյանը, վերաքննիչ բողոքում պաշտպանական կողմը միջնորդում է բեկանել այդ որոշումը, վերացնել խափանման միջոց կալանքը կամ գոնե այն փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով` գրավով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4