«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2007-07-04 | #126, 2007-07-05 | #127, 2007-07-07


ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հուլիսի 6-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հունգ Ցզյուին: Նախարարը ներկայացրեց Հայաստանի սպորտի ընդհանուր վիճակը, Պեկինի օլիմպիական խաղեր մեկնելուն հավակնող մարզիկների նախապատրաստության ընթացքը: Խոսեց Ծաղկաձորի օլիմպիական մարզահանգրվանի եւ Պեկին 2008-ի կազմկոմիտեի հետ տարվող աշխատանքների մասին:

Չինաստանի դեսպան Հունգ Ցզյուն նույնպես անդրադարձավ առաջիկա ամառային օլիմպիական խաղերին: Նա նշեց, որ պատրաստ են օգնել, աջակցել Հայաստանի օլիմպիական պատվիրակությանը` կապված վիզաների եւ այլ խնդիրների հետ: Քննարկվեցին նաեւ համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու, մրցաշարեր կազմակերպելու եւ սպորտային բժշկության բնագավառում համագործակցության հարցերը: Կազմվելու է համագործակցության համապատասխան նախագիծ` հետագա աշխատանքների համար: Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաեւ երիտասարդական խնդիրներին: Այս բնագավառում նույնպես կողմերը կհամագործակցեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4