«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2007-07-07 | #128, 2007-07-10 | #129, 2007-07-11


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Սեւանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրն անհաջող էր աղյուսակը գլխավորող ուկրաինացի միջազգային վարպետ Յուրի Վովկի համար: Նա սեւերով խաղում էր Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանի հետ: Վովկն իր անդրանիկ պարտությունը կրեցՙ հնարավորություն ընձեռելով հնդիկ միջազգային վարպետ Գոպալին եւ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանին միավորներով հավասարվել առաջատարին: Այժմ մրցաշարում եռիշխանություն է: Նշված շախմատիստները վաստակել են 2,5-ական միավոր:

Անհաջող մեկնարկից հետո մրցաշարային գործերը շտկեց ամենաբարձր վարկանիշն ունեցող Տիգրան Պետրոսյանը: Նա սպիտակներով պարտության մատնեց լեհ գրոսմայստեր Բարտոլոմեյ Մաչեային: Այդ հաղթանակի շնորհիվ Պետրոսյանը վաստակեց 2 միավոր: Արդյունավետ ելք ունեցավ նաեւ Լի Չաոյի եւ Ավետիք Գրիգորյանի մրցավեճը: Չին շախմատիստն իր անդրանիկ հաղթանակը տոնեց: Փաշիկյան-Քոթանջյան, Գոպալ-Մելքումյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Առաջատարներին 2-ական միավորով հետապնդում են Հրանտ Մելքումյանը, Բարտոլոմեյ Մաչեյան, Արամ Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4