«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2007-07-10 | #129, 2007-07-11 | #130, 2007-07-12


ՆՈՐ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳՈՊԱԼՆ Է

Սեւանի շախմատի մրցաշարի 5-րդ տուրն անվանեց նոր առաջատարին: Հաղթելով Տիգրան Քոթանջյանին, հնդիկ շախմատիստ Գոպալը 3,5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Ընդհանրապես 5-րդ տուրը բավական արդյունավետ էր: 5 պարտիաներից չորսում հաղթանակ գրանցվեց: Երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Տիգրան Պետրոսյանը: Այս անգամ նա սեւերով հաղթեց Ավետիք Գրիգորյանին: Տիգրանը վաստակել է 3 միավոր:

Նույնքան միավոր ունեն նաեւ Յուրի Վովկը եւ Բարտոլոմեյ Մաչեյան: Վովկը ոչ-ոքի ավարտեց պարտիան Արման Փաշիկյանի հետ, իսկ Մաչեյան հաղթեց Դավիթ Հարությունյանին: Չին շախմատիստ Լի Չաոն սեւերով պարտության մատնեց Հրանտ Մելքումյանին: Վերջինս Դավիթ Հարությունյանի եւ Արման Փաշիկյանի հետ վաստակել է 2,5 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4