Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Մինսկում մեկնարկած միջազգային խոշոր մրցաշարին: Ընդհանուր առմամբ մրցաշարում հանդես կգան Եվրոպայի եւ Ասիայի 24 երկրների 300-ից ավելի բռնցքամարտիկներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը այս անգամ թիմի կազմում ընդգրկել է վեց բռնցքամարտիկներիՙ Հովհաննես Դանիելյանին (48 կգ), Դերենիկ Գիժլարյանին (51 կգ), Գաբրիել Թոլմաջյանին (54 կգ),Հրաչյա Ջավախյանին (64 կգ), Հրաչյա Հովհաննիսյանին (69 կգ) եւ Ցոլակ Անանիկյանին (91 կգ): Հայ բռնցքամարտիկների համար մինսկյան մրցաշարը ուժերի եւս մեկ ստուգատես կլինի հոկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունից առաջ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ