«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2007-07-13 | #132, 2007-07-14 | #133, 2007-07-17


Human Rights Watch-Ը ԲԱՔՎՈՒՄ Է «ՄԱՄՈՒԼԻ ՀԱՆԴԵՊ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ» ՀԱՐՑԵՐՈՎ

Ադրբեջանում լրատվամիջոցների եւ լրագրողների առնչությամբ իրավիճակի ուսումնասիրության համար երեկ Բաքու է ժամանել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Քեննեթ Ռոսսը: Նա հանդիպել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի հետ` ընդգծելով, որ այցելության հիմնական նպատակը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի ուսումնասիրությունն է, որին կազմակերպությունը հետեւողականորեն անդրադառնում է:

«Նովոստի Ազերբայջան» գործակալության տեղեկացմամբ, Ռոսսն ընդգծել է, որ սեփական ցանկությամբ է այցելում Ադրբեջան` «Մասնավորապես այն պատճառով, որ վերջին ժամանակներս երկրում մեդիայի ոլորտում որոշակի ճնշում է զգացվում»: Այս թեման է նախապես ընտրվել որպես երկրի ղեկավարության հետ հանդիպումների քննարկման առարկա:

Այսօր սպասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրենի ասուլիսը, որում նախնական տվյալներով, կազմակերպությունն իր դիրքորոշումն է արտահայտելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ երկրում մամուլի ազատության առնչությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4